Take Care Kuromi ձեռքի կրեմը նուրբ խնամք է ձեռքերի համար՝ հաճելի քաղցր բույրով։ Այն օգնում է սնուցել և խոնավեցնել ձեռքերի մաշկը՝ թողնելով այն փափուկ, հարթ և խնամված։
Կրեմը ներկայացված է գեղեցիկ վարդագույն տուփիկով՝ Kuromi -ի նկարազարդմամբ, անվանմամբ և բույրի նշումով։ Փաթեթավորումը լրացված է Kuromi -ի 3D դեմքով կափարիչով, որը կրեմին հաղորդում է ուրախ և խաղային տեսք։
Կրեմը քսեք ձեռքերին և նրբորեն մերսեք, մինչև ներծծվի։ Այն հարմար է ամենօրյա օգտագործման համար՝ տանը, ճանապարհին, պայուսակում, լոգասենյակում կամ մահճակալի մոտ պահելու համար։
40 մլ հարմար չափսը հեշտ է վերցնել Ձեզ հետ և օգտագործել օրվա ընթացքում՝ երբ ձեռքերը խոնավեցման կարիք ունեն։
Այս Kuromi ձեռքի կրեմը նաև հիանալի նվեր է սիրելի կերպարների, Hello Kitty աշխարհի և հաճելի բույրերի սիրահարների համար։






