
Alpecin բրենդի մասին
Alpecin-ը գերմանական Dr. Wolff ընկերության բրենդ է, որը մասնագիտացած է մազերի խնամքի և մազաթափության դեմ միջոցների արտադրության մեջ։ Բրենդը հայտնի է կոֆեինային շամպուններով և մազերի ամրացման լուծումներով։ Պրոդուկտները արտադրվում եմ Գերմանիայում։

Plantur բրենդի մասին
Plantur-ը գերմանական Dr. Wolff ընկերության բրենդ է, որը ստեղծված է կանանց մազերի խնամքի համար։ Բրենդը առաջարկում է լուծումներ մազերի ամրացման, խտության և առողջ տեսքի պահպանման համար։ Պրոդուկտները հատուկ մշակված են ներկված, վնասված մազերի վերականգնման համար։ Արտադրությունը՝ Գերմանիա։

So…? բրենդի մասին
So…? London-ը բրիտանական մարմնի բույրերի ու մարմնի խնամքի միջոցների բրենդ է, որը հայտնի է երիտասարդական, վառ և հիշվող բույրերով։ Բրենդը առաջարկում է մարմնի բույրերի մեծ տեսականի։ Հատուկ մեծ ճանաչում ունեն փայլով մարմնի բույրերը։

Take Care բրենդի մասին
Ֆրանսիական Take Care բրենդը առաջարկում է երեխաների համար սիրելի մի շարք բրենդների բարձրորակ արտադրանք՝ մարմնի խնամք, բույրեր, ինչպես նաև այլ պարագաներ։ Ամենասիրելի բրենդներն են Hello Kitty, Kuromi, Magic unicorn, Maggie բրենդները։ Տեսականին ունի վառ, գեղեցիկ դիզայն, բարձր որակ, ինչը ուրախացնում է ինչպես երեխաներին, այնպես էլ ծնողներին։

Dermomed բրենդի մասին
Dermomed-ը իտալական խնամքի բրենդ է՝ մարմնի խնամքի, լոգանքի գելերի և հեղուկ օճառների լայն տեսականիով։ Ապրանքները առանձնանում են հաճելի բույրերով և արտադրանքի բարձր որակով։ Ամբողջ տեսականին արտադրվում է Իտալիայում։

Dual Power բրենդի մասին
Dual Power-ը իտալական կենցաղային քիմիայի բրենդ է, որը առաջարկում է մաքրող և լվացող միջոցներ ամբողջ տան համար։ Լայն տարածում ունեն հագուստի խնամքի միջոցները, փափկեցուցիչներ, լաքահանիչներ և այլն։ Բրենդը համադրում է արդյունավետությունն ու որակը։ Արտադրությունը՝ Իտալիա։
